Քարֆուր Հայաստանի նոր դեմքը. ինչ է փոխվել ու ինչ սպասել 2017-ին
23.12.2016 | 22:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս
























Ամանորին ընդառաջ աշխարհում մանրածախ առեւտրի մեծությամբ երկրորդ ցանցի` Քարֆուրի հայաստանյան մասնաճյուղը հաճախորդներին է ներկայացել նոր դիզայնով, ապրանքատեսակներով ու առեւտրի մշակույթով: Սուպերմարկետի նոր մեկնարկը տվեց ու կարմիր ժապավենը կտրեց Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը:
Ինչ է փոխվել
Փոխվել են նախեւառաջ սուպերմարկետի չափերը` այն ավելի փոքր ու հարմարավետ է դարձել:
Տեսականին մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Չնայած տարածքի նվազմանը` նախկին ապրանքատեսակները շարունակում են մնալ վաճառքում: Ավելին`ավելացել են սեփական արտադրության ֆրանսիական նոր ապրանքատեսակներ` ավելի քան 2500 անուն: Թարմացվել է գինու անկյունը, մսամթերքի եւ հացաբուլկեղենի բաժինները:
Դիզայնը նույնպես փոփոխությունների է ենթարկվել: Նախկին գույներին փոխարինելու է եկել սեւ-սպիտակ համադրությունը: Ավելացել են նոր ցուցանակներ ու օգտակար տեղեկություններով վահանակներ հաճախորդների համար: Գլխավոր տնօրեն Վաչե Արսենը վստահ ասում է` Քարֆուր Հայաստանը դարձել է տիպիկ ֆրանսիական հարմարավետ սուպերմարկետ:
Նորաբաց բիստրոյի առկայությունը Քարֆուր Հայաստանում միանգամից աչքի է ընկնում: Սա, ըստ սուպերմարկետի ղեկավարության, արվում է հաճախորդների հարմարավետության համար: Այստեղ կարելի է ճաշել, սուրճ խմել ու աշխատել համակարգչով: Հայաստանում սա առաջին ներկառուցված սրճարան-բիստրոն է սուպերմարկետում:
Ինչպես հարմարվել հայկական շուկային
Հաճախակի դարձած փոփոխությունները Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը բացատրում է հայկական շուկային հարմարվելու իրենց մշտական միտումով:
«Քարֆուրը 12500 խանութ ունի աշխարհի 37 երկրներում, ամեն երկիր իր կաննոներն է թելադրում: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք միշտ հաշվի առնել հաճախորդի պահանջները: Առաջին խնդիրը միշտ նոր տեսականի ու ապրանք ապահովելն է, Քարֆուրի հաճախորդը այստեղ փնտրում է այն, ինչը չի գտնում այլ սուպերմարկետներում»,- ասում է Վաչե Արսենը:
Ինչ սպասել 2017-ին
Քարֆուրը նոր անակնկալներ է պատրաստել նաեւ հաջորդ տարվա համար: Սուպերմարկետի գլխավոր տնօրենը բոլոր գաղտնիքները բացահայտել չցանկացավ, բայց նշեց, որ նոր տարում պատրաստվում են գնալ ընդլայնման` մի քանի նոր սուպերմարկետ բացելով նախ Երեւանում, ապա` Հայաստանի այլ մարզերում:
Նվերների խաղարկություն
20000 եւ ավելի դրամի գնումներ կատարած այցելուները միջոցառման ավարտին մասնակցեցին խաղարկության: Խաղարկվեցին կինոյի տոմսերից մինչեւ երկու անձի համար ուղեւորություն Դուբայ:
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: