IDBank-ն ու Իդրամը իրենց բազմաթիվ նախաձեռնություններով ու անակնկալներով ճամփորդության սիրահարների կողքին են։ Այս անգամ ակցիան բարձրորակ ճամպրուկների տեսականի առաջարկող Carpisa խանութների ցանցի հետ է։2025թ․ ապրիլի 8-ից հունիսի 8-ը Carpisa խանութներում վճարելով IDBank-ի քարտերով կամ կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 20% idcoin չզեղչված ճամպրուկների համար։IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասցրել է սիրվել հաճախորդների կողմից, դրա համար այս անգամ ընտրվեց բոնուսի հենց այդ տարբերակը․«Իսկ աշխարհը բացահայտելուն ուղղված ցանկացած նախաձեռնություն մեզ համար շատ մեծ նշանակություն ունի․ մենք միշտ մեր հաճախորդների կողքին ենք այդ ճանապարհին՝ առաջարկելով առավելություններ բիզնես-սրահներում, բոնուսներ աշխարհի տարբեր երկրներում վճարումներ կատարելիս, ինչպես նաեւ որակյալ ու հարմարավետ ճամպրուկ ձեռք բերելու հնարավորություն՝ շահավետ տարբերակով»։ Idcoin-ները հավատարմության միավորներ են, որ կարելի է օգտագործել Idram&IDBank հավելվածում եւ Idplus լոյալության հարթակում՝ QR վճարում կատարելիս ընտրելով այն որպես վճարման միջոց (1 idcoin = 1 ՀՀ դրամ)։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8827