CNN-ը Հայաստանի Վայոց Ձորի մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինու «արահետների» ցանկում, որոնցով «արժե շեղվել»:«Ըստ Աստվածաշնչի՝ Հայաստանը գինեգործության առաջին վայրն է աշխարհում: Մեծ ջրհեղեղից հետո Նոյն առաջին խաղողը տնկեց հենց Արարատի լանջին»,- գրում է CNN-ը:Գործակալության բնորոշմամբ՝ խաղողի տեղական Արենի տեսակը հազարամյակների ընթացքում գրեթե չի փոխվել՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին իր հաստ «մաշկի» շնորհիվ, որը պաշտպանում է նրան սաստիկ ցրտից:Զբոսաշրջային այցերի համար մայրաքաղաք Երեւանին ամենամոտ գինու արտադրավայրը, ըստ CNN-ի, Վայոց Ձորում է, որտեղ «կլիման ապահովում է տարեկան 300 օր արեւ»:«Իտալացիներն ասում են՝ «ընթրիքն առանց գինու նույնն է, ինչ օրը՝ առանց արեւի շողի»: Գինու տուրերի ընտրությունը երբեք այսքան բազմազան չի եղել. ավանդական Բորդոյից մինչեւ գեղատեսիլ Քեյփթաուն, պատմական Հայաստանից մինչեւ անսպասելի Բրազիլիա»,- գրում է գործակալությունը:CNN-ի վարկանիշով՝ գինու լավագույն արտադրավայրերի ցանկում ներառվել են քաղաքներ Ավստրալիայից, Կալիֆոռնիայից, Պորտուգալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ֆրանսիայից, Հունաստանից, Չիլիից, Կանադայից, Իտալիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իսպանիայից եւ Գերմանիայից: Tweet Դիտում՝ 25876