«Չծնված փողեր». 1-ին շարքի թողարկումներ

06.05.2015 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար, իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում:  

Banks.am-ը հատուկ շարք է պատրաստել, որում ներկայացնում է, թե ինչպիսին կարող էին լինել ազգային թղթադրամները:

Ազգային արժույթի թողարկման ուղղությամբ աշխատանքները մեկնարկում են 1992-ից: Աշխատանքները կատարում է ֆինանսների նախարարությունը: Փակ մրցույթում ներկայացված էսքիզների վրա անվանական արժեքը նշված էր պայմանական՝ տառատեսակը ցույց տալու համար: Այդ էսքիզների հիման վրա գերմանական տպագրական ընկերությանը պատվիրում են պատրաստել առաջին շարքի թղթադրամները:  

ՀՀ առաջին շարքի թղթադրամները` 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով, շրջանառության մեջ են մտնում 1993թ. նոյեմբերի 22-ին:

1994թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվում 1994թ. նմուշի 1000 դրամ, իսկ 1995թ. սեպտեմբերի 6-ին` 1995թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:

2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի եւ 1998թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:

Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1992թ.

100 դրամ. Արարատ լեռը եւ Վահրամ Փափազյանի դիմապատկերը



100 դրամ. Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքը



200 դրամ. Մարտիրոս Սարյանի դիմապատկերը



200 դրամ. Զարդանախշեր



500 դրամ. Տիգրան Մեծի մետաղադրամի պատկերը



500 դրամ. Զարդանախշեր



10 դրամ. Արարատ լեռան պատկերը



10 դրամ. Երեւանում երկաթուղային կայարանի շենքը եւ Սասունցի Դավթի արձանը



25 դրամ. Զարդանախշեր



25 դրամ. Առյուծի որմնանկար Էրեբունի ամրոցից



50 դրամ. Ազգային ժողովի շենքը



50 դրամ. Հայաստանի պատմության թանգարանի շենքը



Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1995թ.

5000 դրամ. Գառնիի տաճարի պատկերը



5000 դրամ. Անահիտ աստվածուհու դիմաքանդակը



10 000 դրամ. Էրեբունու դարպասների պատկերը



10 000 դրամ. Արգիշտի Ա արքայի վահանը



10 000 դրամ. Հայոց Երվանդ արքայի դիմաքանդակը



10 000 դրամ. Հայոց Արտավազդ 2-րդ արքայի դիմաքանդակը



Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1994թ.

1000 դրամ. Դիմերեսին՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը



Դարձերեսին՝ Մատենադարանի շենքը



Շարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան

Հեղինակ՝ Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Դիտում՝ 14375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW