$1 միլիոնից ավելի կարողություն ունեցող մոսկվացիների թիվը 2014-ից 2024 թվականներին նվազել է 25%-ով եւ 2025 թվականին կազմել է 30 հազար մարդ։Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Henley & Partners ընկերության աշխարհի ամենահարուստ քաղաքների վարկանիշին։2024 թվականի համեմատ Մոսկվայում բնակվող դոլարային միլիոնատերերի ցանկը կրճատվել է 300 հոգով, իսկ դոլարային միլիարդատերերի թիվը մնացել է անփոփոխ՝ 23 մարդ։Մոսկվացիները, ում կարողությունը գերազանցում է $100 միլիոնը 178 են, 2024 թվականին նրանք 207 էին։2025 թվականին Մոսկվան զբաղեցրել է 40-րդ տեղը ամենահարուստ քաղաքների վարկանիշում՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով երկու հորիզոնականով։Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Նյու Յորքը (384,5 հազար միլիոնատերեր), երկրորդ տեղը՝ Սան Ֆրանցիսկոյի ագլոմերացիան՝ ներառյալ համանուն քաղաքը եւ Սիլիկոնային հովիտը (342,4 հազար), երրորդը՝ Տոկիոն (292,3 հազար), չորրորդը՝ Սինգապուրը (242,4 հազար), հինգերորդը՝ Լոս Անջելեսը (242,4 հազար)։Ըստ Henley & Partners-ի տվյալների, ամենամեծ թվով դոլարային միլիարդատերերն ապրում են Սան Ֆրանցիսկոյի ագլոմերացիայում (82), Նյու Յորքում (66) եւ Լոս Անջելեսում (45):2014-ից 2024 թվականներին միլիոնատերերի ամենամեծ աճ գրանցած քաղաքներն էին րինական Շենժենը եւ Հանչժոուն եւ Դուբայը: Tweet Դիտում՝ 4886