Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։Ձեր ամենօրյա գնումների դիմաց արդեն էլ ավելի արագ կվճարեք՝ մի քանի պարզ քայլով, անհպում ու անվտանգ։ Yerevan City-ի դրամարկղերում վճարում կատարելու համար անհրաժեշտ է․• մուտք գործել Yerevan City հավելված• գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը• վճարման միջոց ընտրել Իդրամը• մոտեցնել Yerevan City հավելվածում ձեւավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին։Սուպերմարկետում առկա ինքնասպասարկման դրամարկղերում վճարելու համար անհրաժեշտ է․• մուտք գործել Yerevan City հավելված• սքանավորել Երեւան Սիթի բոնուս-քարտը• անցկացնել ապրանքները• սեղմել ավարտել եւ վճարել կոճակը• հայտնված էջում սեղմել Վճարել Իդրամով կոճակը• Yerevan City հավելվածի գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը• վճարման միջոց ընտրել Իդրամը• մոտեցնել Yerevan City հավելվածում ձեւավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքինYerevan City-ում, ինչպես եւ բոլոր այն վայրերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, կարող եք վճարել Rocket Line-ով՝ գնելով հիմա, իսկ վճարելով ավելի ուշ։ Նշվում է, որ Իդրամով վճարում ընդունող վաճառակետերի թիվն օրեցօր աճում է, այս պահի դրությամբ Իդրամով կարող եք վճարել ավելի քան 23,500 վաճառակետում ողջ հանրապետության տարածքում։ Idram&IDBank հավելվածով վճարելիս, ինչպես նաեւ IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով ու ընկերությունների տերմինալներով վճարելիս Դուք դառնում եք բարի կամքի դեսպան, քանի որ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկական դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7316