Կոնվերս Բանկը կտեղաբաշխի կորպորատիվ պարտատոմսերի 1-ին տրանշը
05.05.2017 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ինչպես հայտնել են բանկում, տեղաբաշխմանը կհետեւի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ դրամ եւ $10 մլն: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը $6 մլն է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` $100, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս՝ արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ եւ պարտատոմսերի տարեկան 5,75% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցներն ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,- նշել է բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Պարտատոմսերն աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասել է բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ընկերությունը, որն իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի գործառույթները:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: