«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկերն էր
15.04.2025 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Մի դրամի ուժը»



Միջոցառման բացման խոսքում IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին՝ ընդգծելով, որ նմանօրինակ նախաձեռնությունների շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ունի շատ բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթություն ու ներուժ․
«Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեկ գաղափարը, մեկ նորամուծությունը մեկ օրում կարող է փոխել իրականությունը։ Այսօրվա միջոցառումն էլ է այդ նույն գաղափարի արդյունքը, որովհետեւ IDBank եւ Իդրամ ընկերությունները «ԴիջիԿոդ 2025»-ին միացել են հենց «Մի դրամի ուժը» նախագծով»:
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանն ընդգծել է՝ ցանկացած գաղափար իրականացնելու գործում կարեւոր է ունենալ գաղափարակից գործընկերներ, առանց որոնց նման մասշտաբի նախաձեռնությունները կյանքի կոչելն այդքան էլ հեշտ չէր լինի․
«Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի» հետ համագործակցությանը, ապա ուղղակի խոսքեր չկան, ինչքան մեծ հարցեր կարելի է լուծել մի դրամով»:
Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 1,600 աշակերտ Հայաստանից եւ արտերկրից, որոնց լավագույն աշխատանքները նախընտրական փուլերից հետո ներկայացվել էր մրցույթի ավարտական օրը։
Նշվում է, որ միջոցառման ամենաուրախ հյուրն Իդրամ Ջունիորն էր, ով մեկ ամբողջ օր շփվել, նկարվել ու զրուցել է երեխաների հետ, օգնել նրանց բացահայտել անհպում վճարումների հարմարավետությունն ու ապահովությունը։
Բացի ֆինանսական բաղադրիչից, IDBank եւ Իդրամ ընկերությունները մրցույթին միացել են նաեւ կրթական ծրագրով՝ մասնակիցների հետ անցկացնելով ֆինանսական գրագիտության օնլայն սեմինար։
Միջոցառումն ավարտվել է հաղթող թիմերի պարգեւատրումներով։ Տարվա ամենաթվային մրցույթի՝ «ԴիջիԿոդ 2025»-ի բոլոր հաղթող թիմերի մրցանակները եւս թվային էին՝ idcoin-ների տեսքով։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: