Կանաչ նախաձեռնությունների եւ մրցունակության խթանման պայմանագրի շրջանակում ԱրարատԲանկը ՎԶԵԲ-ի հետ հանդես է գալիս բիզնես վարկի/լիզինգի նոր առաջարկներով։ Բանկից հայտնել են, որ էներգաարդյունավետ գործելաոճ, վերականգնվող էներգետիկա եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ներդրումներ՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում բիզնես վարկը/լիզինգը տրամադրվում է 10,000-ից մինչեւ 3,000,000 եվրո, կամ համարժեք ԱՄՆ դոլար եւ ՀՀ դրամ։ Վարկը/լիզինգը տրամադրվում է մինչեւ 35% միանվագ հետվճարի (cashback-ի) հնարավորությամբ: «Վարկառուները՝ կանաչ տեխնոլոգիաներ արտադրողներ, մատակարարներ կամ ծառայություն մատուցողներ են՝ մեր երկրում գրանցված եւ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր ու գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք։ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրի շրջանակում վարկի/լիզինգի նպատակը հիմնական միջոցների ձեռքբերումն է՝ տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա եւ սարքավորումներ, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։ Վարկի նպատակներից մեկն է նաեւ հիմնական միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքի մարումը»,- ասվում է հաղորդագրությունում։Հետվճար տրամադրվում է վարկի գումարի մինչեւ 15%-ի չափով։ Վարկառուներին տրամադրվում է հավելյալ՝ • 20% հետվճար, եթե վարկառուն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որեւէ ծրագրի շահառու։ • 15% հետվճար, բայց ոչ ավելի, քան 60,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տրամադրվում է, եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում վարկառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»։ GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային ներդրումների շրջանակը լայն է՝ արեւային կայաններից մինչեւ էլեկտրոմոբիլներ:Նշվում է, որ կանաչ վարկերի եւ կանաչ տնտեսության ներդրումների նպատակն է ապահովել նվազագույնը 20% էներգախնայողություն, ինչպես նաեւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատում կամ ռեսուրսախնայողություն (ներառյալ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում)։ Տնտեսվարողների կողմից ձեռք բերվող հիմնական միջոցները պետք է ներառված լինեն GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում՝ ապահովելով երկարաժամկետ ֆինանսական եւ բնապահպանական օգուտներ, որոնք ստեղծում են լայն հեռանկարներ բիզնեսի համար: Հիմնական միջոցների ձեռքբերումից զատ՝ վարկավորման նպատակներից են նաեւ շրջանառու միջոցների համալրումը եւ առեւտրային/ոչ բնակելի շենքերի, կայանների վերազինումն ու վերակառուցումը։ Հետվճար է տրամադրվում վարկի գումարի մինչեւ 15%-ի չափով՝ արեւային ՖՎ կայանների, արեւային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արեւային մարտկոցների, իսկ վարկի գումարի մինչեւ 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում։ ՎԶԵԲ վարկային գիծ, ինչպես նաեւ GEFF ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկի/լիզինգի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարել +374 10 59 23 23:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2929