«Աշտարակ-Կաթ»-ը դիրքավորվում է վրացական շուկայում
27.11.2012 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Թբիլիսի քաղաքի սննդի շուրջ 150 խոշոր, միջին եւ փոքր վաճառակետերի ղեկավարներ եւ աշխատակիցներ ներկա են գտնվել օրերս «Աշտարակ-Կաթ» ընկերության կազմակերպած շնորհանդեսին:
Թբիլիսյան «Ամբասադորի» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացած շնորհանդեսի ընթացքում «Աշտարակ-Կաթ»-ի ղեկավարության կողմից ներկայացվել են ընկերության զարգացման ռազմավարական ծրագրերը եւ արտահանման հետ կապված նպատակները: : Շնորհանդեսին հաջորդել է վրացական շուկայում «Աշտարակ-Կաթ»-ի կողմից ներկայացվող ապրանքատեսականու համտեսումը:
Ընկերության կողմից վրացական շուկա արտահանվող տեսականու մեծ մասն այսուհետ տեղական սպառողին հասանելի կլինի «Աշտարակ Դեյրի» անվանումով: «Աշտարակ-Կաթ»-ը վրաստանցի տարբեր տարիքի եւ նախասիրությունների տեր սպառողներին կառաջարկի «Դասական» եւ ցածր յուղայնությամբ «Կովիկ» կաթնամթերք, փոքրիկներին`«Յոգու-Մոգու» յոգուրտներ, ակտիվ կյանք վարող երիտասարդներին` ըմպելի յոգուրտ «Մոջո»:
«Աշտարակ-Կաթ»-ը կմասնակցի նաեւ վաղը՝ նոյեմբերի 28-ին Թբիլիսիում մեկնարկող «Expo Georgia 2012» մթերային ցուցահանդեսին:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. եւ ներկայումս ունի 500-ից ավելի աշխատակից: Ընկերությունն արտադրում է 60 տեսակ կաթնամթերք եւ 45 տեսակ պաղպաղակ, չոր կաթ, ջեմեր եւ մուրաբաներ: Այսօր ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ:
Վերջին լուրեր
21.02.2025 | 17:02 Նորություններ
Ամիօ բանկ. ԱՄՆ դոլարով ավանդ՝ մինչեւ 5% տարեկան տոկոսադրույքով
21.02.2025 | 14:43 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: