Ապահովագրական ընկերությունները մեկ օրում ավելի քան 1000 վթար են գրանցել

21.02.2025 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնում է, որ անբարենպաստ եղանակով պայմանավորված ապահովագրական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով:

Միությունից հայտնում են, որ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։

«Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 4426

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW