2024թ. ընթացքում ՀՀ բանկերի զուտ շահույթը աճել է 61%-ով եւ կազմել է 363 մլրդ դրամ
21.01.2025 | 15:54
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ RUMELS Management Solutions







Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:
Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի 2024 թ. հիմնական ֆինանսական ցուցանիշները:
Զուտ շահույթ
2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 363 մլրդ ՀՀ դրամ, ինչը 149 մլրդ ՀՀ դրամով կամ 61%-ով ավել է, քան 2023 թվականի արդյունքը։
Բանկային համակարգի ROAE ցուցանիշը 2024 թվականի ընթացքում կազմել է 22,3% (2023` ROAE 16,5%)։
Բոլոր 18 բանկերը 2024 թվականին շահույթ են գրանցել։
Ամենամեծ շահույթը արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 133 մլրդ ՀՀ դրամով։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների եւ ROE-ի։
2024 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ը ձեռք է բերել HSBC Հայաստան բանկի 100% բաժնետոմսերը: Բանկը վերանվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ: Այս վերլուծության մեջ ներկայացված են «Արդշինբանկ» ՓԲԸ-ն համախմբված հաշվետվությունների տվյալները։
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2024 թվականի ընթացքում աճել է 25%-ով։
Առ 31.12.2024թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 6.270 մլրդ ՀՀ դրամ եւ կազմում է ընդհանուր ակտիվների 57%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, ԱԿԲԱ ԲԱՆԿ, ԱՄԻՕ ԲԱՆԿ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 64%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 20,9%:
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2024 թվականի ընթացքում ավելացել է 118 մլրդ ՀՀ դրամով կամ 30%-ով։
Առ 31.12.2024, բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 508 մլրդ ՀՀ դրամ։
18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։
Ընդհանուր կապիտալ
2024 թվականի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 300 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով ու կազմել 1.779 մլրդ ՀՀ դրամ։
Նշված ժամանակահատվածում 5 բանկեր ավելացրել են իրենց կանոնադրական կապիտալները ընդհանուր 126,5 մլրդ ՀՀ դրամով, հիմնականում կուտակված շահույթի/վճարված դիվիդենտների հաշվին՝
• Արդշինբանկը՝ 50,2 մլրդ ՀՀ դրամով,
• ԱԿԲԱ Բանկ՝ 36,8 մլրդ ՀՀ դրամով,
• Ինեկոբանկը՝ 20,5 մլրդ ՀՀ դրամով,
• Ֆասթ Բանկը՝ 10 մլրդ ՀՀ դրամով,
• ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը՝ 9 մլրդ ՀՀ դրամով,
Թվով 9 բանկեր հայտարարագրել են դիվիդենտներ՝ ընդհանուր 91 մլրդ ՀՀ դրամի։
2024թ ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2024թ. 9 ամիսների ընթացում ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2024թ.1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. 9 ամիսների ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
25.03.2025 | 10:04 Նորություններ
24.03.2025 | 17:57 Նորություններ
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: