ՍԱՍ Գրուպը վարկ է ստացել ՍԱԶԲ-ից

23.04.2014 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկը (ՍԱԶԲ) $10 մլն 145 հազարի կորպորատիվ վարկ է տրամադրել «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՍԱԶԲ-ում, 7 տարի ժամկետով վարկը կուղղվի ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը ներառում է սուպերմարկետների ցանցի ընդլայնում, 4 վաճառակետերում արդեն իսկ գործող հացի եւ խմորեղենի արտադրության համար նախատեսված խոհանոցային սարքավորումների արդիականացում, ինչպես նաեւ օնլայն սուպերմատկետի գործարկում:
 
«Ուրախ ենք աջակցել ՍԱՍ Գրուպ-ին, որը սպառողին է տրամադրում բարձրորակ ապրանքներ եւ ծառայություններ: ՍԱՍ Գրուպ-ի ներդրումները օգտակար կլինեն Հայաստանի տնտեսության համար: Դրանք կնպաստեն երկրի գյուղատնտեսական հատվածի համար կայուն շուկայական իրացմանը, ինչպես նաեւ կստեղծեն նոր աշխատատեղեր առեւտրի ոլորտում»,- ասել է Առեւտրի եւ Զարգացման Սեւծովյան Բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը:
 
«2008-ից մինչ օրս ՍԱՍ Գրուպը ֆինանսական աջակցություն է ստանում ՍԱԶԲ-ից: Մենք բարձր ենք գնահատում բանկի պրոֆեսիոնալիզմը եւ հանձնառությունն օժանդակելու մեր բիզնեսի զարգացման նախաձեռնություններին: Արդյունավետ համագործակցության արդյունքում կարողացել ենք իրականացնել մեր զարգացման ռազմավարական նախագծերը, ինչպես նաեւ ընդլայնել բիզնեսը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ եւ մրցունակ»,- նշել է ՍԱՍ Գրուպի նախագահ Արամ Սարգսյանը:  

Դիտում՝ 10349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai