ՎՏԲ-Հայաստան Բանկը Telcell ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ վճարում» ակցիան, որի շրջանակներում բանկի հաճախորդները 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 49 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով, ստանում են հնարավորություն շահելու նվերներ: Ակցիայի մասնակից հնարավոր է դառնալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմիալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման եւ վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում: Ակցիայի ավարտին առավելագույն քանակի վերոնշյալ տիպի գործարքներ իրականացրած 100 հաճախորդները կմասնակցեն 3 արժեքավոր մրցանակների` ֆոտոխցիկի, սմարթֆոնի, պլանշետի խաղարկությանը:Կատարված վճարումները բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչեւ 19:00-ն, շաբաթ օրը` ժամը 09:00-ից 18:00-ն, մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը` ժամը 09:00-ին: Tweet Դիտում՝ 4632