Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը տարեցների կյանքի որակի վարկանիշում

01.10.2014 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը 96 երկրների թվում զբաղեցրել է 40-րդ տեղը Global AgeWatch Index 2014 տարեցների կյանքի որակի վերաբերյալ վարկանիշում, որը հրապարակվել է HelpAge International միջազգային բարեգործական կազմակերպության կողմից՝ ՄԱԿ-ի օժանդակությամբ:

Հետազոտության համաձայն, ներկայումս ՀՀ բնակչության 14.7 %-ը կազմում են մարդիկ, ում տարիքը գերազանում է 60-ը, 2030թ. այդ ցուցանիշը կկազմի 22.2%, 2050թ.՝ 31.5%:

Վարկանիշում ընդգրկված նախկին ԽՍՀՄ երկրների թվում ամենաբարձր հորիզոնականում է Էստոնիան (20-րդ), նրան հաջորդում են Վրաստանը (28-րդ), Լատվիան (36-րդ), Հայաստանը (40-րդ), Ղրղզստանը (49-րդ), Լիտվան (60-րդ),  Տաջիկստանը (61-րդ), Բելառուսը (64-րդ), Ռուսաստանը (65-րդ), Մոլդովան (74-րդ) եւ Ուկրաինան (82-րդ):

Վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան: Նրան հետեւում են Շվեդիան եւ Շվեյցարիան: 60 տարին լրացած անձանց կյանքի որակի տեսանկյունից ամենավատ երկիրը Աֆղանստանն է (96):

HelpAge International-ի կանխատեսումներով, 2050թ. աշխարհի բնակչության 21%-ը կկազմեն 60 տարեկանից բարձր անձինք, մինչդեռ այժմ նրանք կազմում են շուրջ 12%:

Դիտում՝ 3613
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW