ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այսօր ասել է, որ բանկերի կողմից լուրջ աշխատանքներ են տարվում տոկոսադրույքների իջեցման համար, եւ վարկային տոկոսադրույքները, հատկապես բիզնես հատվածում, գնալով նվազում են:«Եթե մոտ 10 տարի առաջ 15-20 %-ից ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր չկային, ապա այսօր 10,9 %-ով, իսկ, արտարժույթով արտահայտված ավելի ցածր տոկոսադրույքով վարկային միջոցներ ունենք»,- ասել է Ներսես Երիցյանը: Նա նկատել է, որ «վարկերի ցածր տոկոսադրույքը բխում է ավանդի տոկոսադրույքի չափից»:«Մենք պատրա՞ստ ենք մեր խնայողություններն ավելի ցածր տոկոսներով բանկերում ներդնել: Երբ այս խնդիրը լուծվի, բանկը կկարողանա ավելի ցածր տոկոսով վարկ տրամադրել: Ներկայումս վարկի համար առաջարկվող 10% տոկոսադրույքը մեր երկրի ռիսկերի հանրագումարն է»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 2454