ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը կառավարություն ուղարկեց “Բանկային գաղտնիքի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

18.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 18 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ . ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը իր հուլիսի 18-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, հավանության տվեց “Բանկային գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին, որոնք սահմանված կարգով ուղարկվեցին կառավարություն:

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց “Ապահովագրական պայմանագրերով ստանձնած ապահովագրական ռիսկերի փոխանցման կարգը”, ՀՀ ԿԲ խորհրդի աշխատանքի կանոնակարգը (նոր խմբագրությամբ) և 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված Մարշալ Բաբաջանյանին, Հակոբ Գյուրջյանին և Ժան Գառզուին նվիրված հուշադրամների ուրվագծերը:

ԿԲ խորհուրդը նաեւ փոփոխություններ և լրացումներ կատարեց “Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում”:

Դիտում՝ 12386

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW