Ինեկոբանկը միացել է «SIGUE» դրամական փոխանցումների համակարգին
30.09.2014 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է եւս մեկ համակարգով՝ այսուհետ հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ «SIGUE» համակարգով:
«SIGUE» միջազգային դրամական փոխանցումների համակարգը գործում է աշխարհի ավելի քան 140 երկրներում` ԱՊՀ երկրներ, Բալթյան պետություններ, Բելգիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, ՄԱԷ եւ այլն: Համակարգը ներառում է մոտ 100 000 սպասարկման կետեր:
«SIGUE» վճարային համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով, իսկ վճարումները` նաեւ ՌԴ ռուբլով: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար կամ 5000 եվրո:
Փոխանցումը հասանելի է փոխանցումը կատարելուց հետո 5-10 րոպեների ընթացքում: Հաճախորդը փոխանցված գումարը կարող է ստանալ նաեւ առանց բանկ այցելելու` Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:
«Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ եւ մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` Быстрая почта, Unistream, Money Gram, Intel Express, Avers, Anelik եւ Inter Express», - նշված է հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: