Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) սեպտեմբերի 24-ին պաշտոնապես բացվել է Բրիտանական բիզնես դպրոցը:«Բրիտանական առաջատար փորձի ներթափանցումը Հայաստան համարում եմ նշանակալի ձեռքբերում: Ծրագիրը իրականություն դարձավ ՀՊՏՀ-ի եւ Բրիտանական «Globe Education» ընկերության միջեւ համագործակցության արդյունքում: Այսօրվա մարտահրավերները հուշում են, որ կրթական համակարգի զարգացման ճանապարհին անհրաժեշտ են միջազգայնացմանը միտված քայլեր: Այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է»,- նշել է ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը:Վարչապետը կարեւորել է այն հանգամանքը, որ լինելով միակը տարածաշրջանում, Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ նաեւ օտարերկրացիներին ընձեռելով բրիտանական չափանիշներին համապատասխան կրթության հնարավորություն:«Ավելի քան 3 տարի «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո ՀՊՏՀ-ում իրականացվում են բարեփոխումներ՝ միտված համալսարանի հեղինակության ամրապնդմանը, կրթական միջավայրի եւ կրթության որակի բարելավմանը, համալսարանում հետազոտական ուղղության զարգացմանը», - նշել է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն ԱթոյանըՆա կարեւորել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, որը «հավակնում է դառնալ հայաստանյան պետական կառույցների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ վերլուծություններ ու փորձագիտական մոտեցումներ առաջարկող հեղինակավոր կենտրոն»:Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, LSC-ի խորհրդի նախագահ, Բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ Լորդ Ջոն Թոմիլսոնը, Անգլիա Ռասկին համալսարանի, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչները, ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի անդամներ: Tweet Դիտում՝ 5184