Բանկային համակարգում ակտիվների աճ չկա, ասել է ԿԲ նախկին նախագահը
24.09.2014 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր կարծիք է հայտնել, որ «2014-ը Հայաստանում լավագույն դեպքում կամփոփվի 2,5% տնտեսական աճով»:
«Ըստ էության, ունենալու ենք զրոյական աճ՝ Հայաստանի տնտեսության համար 2.5%-ը գրեթե զրո է: Այն, որ մեզանում իրավիճակը գնալով ավելի է վատանում, միայն պաշտոնյանները չեն հասկանում` ոգեւորված գնահատելով, թե նախորդ ութ ամիսների ընթացքում 4.1% տնտեսական ակտիվություն է գրանցվել», - ասել է տնտեսագետը:
Բագրատ Ասատրյանը նկատել է, որ նախարդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է նաեւ տրանսֆերտների եւ ներդրումների նվազում, ինչը հանգեցրել է բանկային համակարգի ցուցանիշների նվազմանը:
«Տասը տարուց ավել բանկային համակարգում 15-20% աճ է եղել, այս տարի կիսամյակն ամփոփվել է, սակայն ակտիվների մասով աճ չի գրանցվել»,-ասել է նա:
Բագրատ Ասատրյանն հույս է հայտնել, որ Հայաստանը երբեւէ չի անդամակցի Մաքսային միությանը:
Նա նշել է, որ նախորդ տարի իրականացված հարցումների արդյունքներով ՀՀ բնակչության շուրջ 75%-ը կողմ էր ՄՄ-ին անդամակցությանը, իսկ հիմա կողմ է 50%-ը:
«Համոզված եմ, որ մեկ տարի հետո աջակցությունն էլ ավելի ցածր է լինելու, քանի որ ազատ զարգացման հնարավորության փոխարեն ընտրեցինք այս կասկածելի իրողությունը», -նշել է Բագրատ Ասատրյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: