«Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի

23.09.2014 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների 8-րդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում:

Մրցույթին ներկայացված էր ավելի քան 260 հուշադրամ եւ 25 հուշադրամների հավաքածու: Հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների եւ մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:

Այս տարվա մրցույթին մասնակցել է թվով 31 երկիր՝ կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ եւ այլն:

«Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթն անց է կացվում 2007 թ-ից:


Դիտում՝ 9766

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW