Բանկերը քաղաքացու հաշվի վրա կալանք կդնեն միայն տուգանքի չափով

11.09.2014 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԺ-ն այսօր 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը»:

Նույն կանոնը վերաբերում է նաեւ պարտապանի արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնելուն:

Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկվեն կառավարության եւ պատգամավորների կարծիքներն ու առաջարկները:

Դիտում՝ 3298

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW