Երեւան, 18 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 331 մեքենա, որոնց արժեքը գերազանցում է $30.000: Այս մասին հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Auto.am մասնագիտացված կայքը: Հայաստանի պետական մաքսային կոմտեի տրամադրած տվյալների համաձայն, 2001 թվականին Հայաստան էր ներմուծվել ընդամենը 39 ավտոմեքենա, որոնց արժեքը գերազանցում էր $30.000: Հայաստանում առավել մեծ է $5.000-ից պակաս արժողությամբ եւ $5.000-ից $10.000 արժեքով մեքենաների պահանջարկը: Գրեթե նույն հաջողությունն ունեն $10.000-ից $15.000 եւ $15.000-ից $30.000 արժողությամբ մեքենաները: 2001 թվականին Հայաստան էր ներմուծվել ընդամենը 5817 մեքենա, որից 3437-ը ռուսական արտադրության էին (59%), իսկ 2005-ին ռուսական մեքենաները կազմեցին ընդհանուր ներմուծման 40%-ը: Միեւնույն ժամանակ ռուսական մեքենաները չեն կորցնում իրենց սիրահարներին Հայաստանում: Չնայած նրանց մասնաբաժնի կրճատմանը ներմուծման ընդհանուր ծավալում, Հայաստան ներմուծվող ռուսական մեքենաների քանակն աճում է: 2001 թվականի հետ համեմատ, 2005 թվականին արտասահմանյան մեքենաների ներմուծամ ծավալը ավելացել է 3.4 անգամ (2001 թվականին` 5817 մեքենա, 2005-ին` 19801): Tweet Դիտում՝ 11065