Անելիք Բանկն ընդլայնել է իր կողմից տրամադրվող «Պարզ-Արագ» վարկատեսակների փաթեթի շրջանակը` հաճախորդներին ներկայացնելով իր նոր` «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակը:Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով` առավելագույը մինչեւ 2.000 ԱՄՆ դոլարի չափով եւ մինչեւ 60 ամիս մարման ժամկետով: Վարկի նվազագույն տարեկան տոկոսադրույքը կազմում է 5%, առավելագույնը` 16.3%: «Անելիք Բանկի նոր վարկային պրոդուկտները ստեղծվում են մեր հաճախորդների առաջարկությունների ուսումնասիրման հիման վրա: Այս նոր վարկատեսակն ունի մի քանի առավերություններ, մասնավորապես` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման հաճախորդը կարող է ստանալ վարկ մինչեւ 2,000 ԱՄՆ դոլար` հինգ տարի ժամկետով: Եթե դուք ծրագրել եք ձեռք բերել կենցաղային տեխնիկա կամ կահույք, պատրաստվում եք մեկնել ճամփորդության կամ էլ ցանկանում եք վերանորոգել ձեր բնակարանը, ապա Անելիք Բանկը ձեզ կօգնի իրականացնել ձեր ծրագրերը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը: Բանկում նշել են նաեւ, որ շարունակվելու են աշխատանքները սպառողական վարկավորման ակտիվացման ուղղությամբ եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է մանրածախ վարկավորման պորտֆելի աճը հասցնել մինչեւ 46,2 %-ի: Tweet Դիտում՝ 2319