ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բարելավել է ուսման վարկի պայմանները. այսուհետ բանկում ուսման վարկ կարելի է ստանալ 15 րոպեում՝ ներկայացնելով ուսումնական հաստատությունից տեղեկանք, ուսանողի եւ վարկառուի անձերը հաստատող փաստաթղթեր եւ հանրային ծառայությունների համարանիշները:Ինչպես հայտնել են բանկում, ուսման վարկից օգտվող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալու նաեւ հետեւյալ առավելությունները.- դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդ եւ օգտվել ուսանողների համար հատուկ առաջարկներից,- անվճար ստանալ VISA Student քարտ իր եւ իր ընկերոջ համար, - մասնակցել խաղարկության եւ շահել ուսման վարձ, Nօtebook կամ iPad,- գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ ուսանողական քարտին:Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, առավելագույնը 1 000 000 դրամ՝ 3-12 ամիս տեւողությամբ: Ուսման վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով: Ուսման վարկի պայմաններն ավելի մանրամասն ներկայացված են այստեղ:«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը 10 տարի առաջ առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ սկսեց ուսման վարկավորումը Հայաստանում: Անցած տարիների ընթացքում բանկն արդեն տրամադրել է ավելի քան 31 000 ուսման վարկ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1968