Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխմանը կուղղվի ավելի քան $21 մլն

28.08.2014 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ս.թ. մայիսի 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին:

Փաստաթղթում սահմանված պայմաններով, Հայաստանին կտրամադրվի 21 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի վարկ` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխման ապահովմանն ուղղելու նպատակով: ՀՀ կառավարությունն ապահովելու է 20% համաֆինանսավորում` հարկերի մասով: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018թթ. ժամանակահատվածում:



Դիտում՝ 1504

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW