Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում կանցկացվի Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը: Այն արդեն չորրորդ անգամ է կազմակերպվում Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից:Ցուցահանդեսը տեղի կունենա ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքին կից նորաբաց «Մերիդիան» էքսպո-կենտրոնում:ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ, այս տարի ցուցահանդեսին կմասնակցի 150 մասնակից աշխարհի 27 երկրներից: Յուրաքանչյուր մասնակից երկրի համար կտրամադրվի առանձին տաղավար:Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ Բերջ Աբաջյաննը կարեւորել է ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ AJA-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվելիք «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով համաժողովը, որին ներկա կլինեն ոլորտի միջազգային լավագույն մասնագետները:Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը նշել է, որ ցուցահանդեսը մեծ խթան է հանդիսանում ոլորտի զարգացման համար, եւ որ դրա շնորհիվ նախորդ տարի ոլորտում արտահանման զգալի աճ է գրանցվել. «Այս տարի ավելի մեծ արդյունքն ենք ակնկալում»,- ասել է նա:«Հայ ոսկեգործներից արդեն իսկ 22 մասնակցության հայտ է ստացվել, որոնք մասնակցության ծախսերի համար կստանան համաֆինանսավորում հիմնադրամի եւ AJA-ի կողմից: Նախորդ տարի համաֆինանսավորում է ստացել 15 հայկական ընկերություն` վճարելով մասնակցության ծախսերի ընդամենը 1/3-րդը»,-ասել է նա: Ցուցահանդեսի ընթացքում հայկական ոսկերչական արտադրանքը կներկայացվի նաեւ տարբեր երկրներից հրավիրված շուրջ 200 գնորդի: Tweet Դիտում՝ 2086