«Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող Երեւանի Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը եւ պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով մարզահամալիրը ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում: Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 3658.9 քմ: Այն կառուցվել է 2008 թվականին: Tweet Դիտում՝ 1598