IBR. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն օգնում է կառավարել ծախսերը

28.08.2014 | 11:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սոցիալական եւ բնապահպանական խնդիրները հայտնվում են գործարարների ուշադրության կենտրոնում ոչ միայն հանուն բրենդի կառուցման, այլեւ ֆինանսական շահից ելնելով:

Այս մասին են վկայում Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (IBR) արդյունքները, որոնք ստացվել են 34 երկրների 2 500 գործարարների շրջանում անցկացված հետազոտության հիման վրա: Այժմ ավելի մեծ թվով ընկերություններ են պատրաստում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հաշվետվություններ, եւ գործարարների մեծամասնությունը կարծում է, որ դրանք պետք է ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների հետ համատեղ:

IBR-ի արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհում ԿՍՊ խնդիրներին կարեւորություն տալու հիմնական շարժառիթը ծախսերի կառավարումն է: Այսպես է կարծում հարցվածների 67%-ը,  2011թ-ին այդ ցուցանիշը կազմել էր 56%: Շարժառիթների ցանկում հաջորդում են՝ սպառողների շրջանում պահանջարկի պահպանումը (64%) եւ ԿՍՊ գաղափարի նկատմամբ ունեցած հավատը (62%):

Գործարարների 68%-ը, որպես վերջին 12 ամիսներին կատարված համար մեկ ԿՍՊ միջոցառում, մտաբերել է համայնքների կարիքների համար կատարած նվիրատվությունները եւ բարեգործությունները: Հարցվածների 65%-ը նշել է նաեւ, որ ԿՍՊ միջոցառումների շնորհիվ իրենց ընկերությունները բարձրացրել են էներգիայի սպառման կամ թափոնների ոչնչացման արդյունավետությունը:

ԿՍՊ հաշվետվություններ ներկայացնող ընկերությունների թիվն ավելանում է: Մասնավորապես, ըստ Գրանթ Թորնթոնի հետազոտության, ներկայումս ամբողջ աշխարհում ընկերությունների միայն մեկ երրորդն է (31%) ԿՍՊ գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնում ֆինանսական հաշվետվությունների հետ միացյալ կամ առանձին: Սակայն գործարարների եւս 26%-ը նախատեսում է ԿՍՊ հաշվետվություններ ներկայացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ, հարցվածների 57%-ը գտնում է, որ ԿՍՊ գործունեության հաշվետվությունը պետք է ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների հետ համատեղ:

Դիտում՝ 4239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW