Անելիք Բանկն այսօրվանից իր հաճախորդներին է առաջարկում նոր` Պարզ-Արագ Էքստրա քարտային վարկերը: Ինչպես հայտնել են բանկում, վարկը տրամադրվում է միայն ԱՄՆ դոլարով, առավելագույնը $ 1400 գումարի չափով, 60 ամիս մարման ժամկետով եւ 16.8% տարեկան տոկոսադրույքով` առանց եկամուտը հաստատող փաստաթուղթի: «Անելիք Բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարության սկզբունքներին` շարունակելու է հաճախորդներին առաջարկել առավել մատչելի եւ հասանելի բանկային գործիքներ: Պարզ-Արագ Էքստրա քարտային վարկատեսակը հանդիսանում է մեր որդեգրած ճկուն ռազմավարության ապացույցներից մեկը: Այս վարկատեսակի առավելությունն այն է, որ այն տրամադրվում է անհամեմատ ցածր` 16.8% տարեկան տոկոսադրույքով», - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը: Tweet Դիտում՝ 2176