ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ 2015 թվականից ճանապարհային ենթակառուցվածքներն Արցախում շատ ավելի զարգացած կլինեն:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ԼՂՀ ԱԺ խոսնակն ասել է՝ անդրադառնալով Արցախում ճանապարհների կառուցման եւ նորոգման աշխատանքներին: Աժ խոսնակը նշել է, որ գյուղերն իրար կապող ճանապարհների վերականգնման աշխատանքները շարունակական բնույթ են կրում, եւ ամեն տարի Արցախի բյուջեից գումար է հատկացվում այդ նպատակի համար:«Կարծում եմ, առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելու Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, այդ տարածքի բոլոր գյուղերը կապված են նշված մայրուղուն, հետեւաբար, այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու»,- ասել է խոսնակը եւ նշել, որ ծրագրվում է նաեւ Հայաստանը Արցախին կապող մեծ էներգահամակարգի ստեղծում: Tweet Դիտում՝ 1438