ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բոլոր իր վարկառուներին, ովքեր նախկինում ձեռք են բերել ապրանքներ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով եւ բարեխղճորեն սպասարկել են ինչպես ապառիկ վարկը, այնպես էլ բանկում ունեցած այլ վարկերը, այսուհետ ձեւակերպել հերթական ապառիկ վարկը յուրաքանչյուր խանութում գործող տոկոսադրույքից 1% զեղչով:«Ավելին, եթե հաճախորդը համապատասխանում է բանկի պահանջներին, ապա նա ոչ միայն կստանա արտոնյալ տոկոսադրույք, այլեւ վերջինիս վարկային հայտի հաստատման գործընթացը կտեւի ընդամենը 1 րոպե», - նշված է բանկի հաղորդագրության մեջ: Արտոնյալ պայմաններով եւ արագ վարկ ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ցանկացած խանութներից մեկը` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 690 վաճառակետ Հայաստանի ողջ տարածքում եւ մտնում է այդ շուկայի առաջատարների թվի մեջ: Tweet Դիտում՝ 4100