Moody’s-ը բարձրացրել է Վրաստանի վարկանիշը «կայուն»-ից «լավատեսական»-ի
25.08.2014 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://vandertour.com

Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «կայունից»-ից «լավատեսական»-ի (պոզիտիվ):
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երկրի վարկանիշը հաստատվել է «Ba3» մակարդակում:
Վարկանիշի վերանայման պատճառ է հանդիսացել Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման մասին փաստաթուղթը. սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին:
Moody's-ը կարծում է, որ սույն պայմանագիրը կավելացնի արտասահմանյան ներդրումների հոսքը դեպի Վրաստան եւ կբարելավի երկրի արտահանման ցուցանիշները: Անցյալ տարի Վրաստանի արտահանման ծավալների 21%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին:
Moody's-ի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը լավացրել է իր դիրքերը Համաշխարհային բանկի՝ բիզնեսի վարման համար պայմանների բարելավման ուղղությամբ` 100-րդ տեղից (2005 թ-ին) հասնելով 8-րդ տեղը (2014 թ-ին):
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: