Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունն այսօր հայտարարել է “լուրջ չարաշահումների եւ խարդախության դեպքերի” բացահայտման մասին` գույքի օտարման գործարքների եւ հողերի աճուրդների ու մրցույթների թափանցիկության եւ օրինականության ուսումնասիրության արդյունքներով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնեցին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում, “դրանց արդյունքում պետությանը մեծ չափերի վնաս է հասցվել”: “Գումարները, որոնք անհատների կամ կազմակերպությունների կողմից վճարվել են ձեռք բերված հողերի կամ գույքի համար միջնորդների միջոցով, չեն մուտքագրվել պետբյուջե կամ մուտքագրվել են մասամբ, իսկ պետկադաստրի մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր”, - նշել են նախագահի վերահսկողական ծառայությունում: Նախագահի վերահսկողական ծառայությունում նշել են, որ ձեռք բերված փաստերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնել է, որ այն քաղաքացիները, որոնք անցած երկու տարվա ընթացքում միջնորդավորված գործարքներ են իրականացրել անշարժ գույքի կադաստրի մարմիններում և այնուհետ տարբերություն են հայտնաբերել վճարված գումարի ու ստացականում նշված գումարի չափի միջև, կարող են դիմել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն հետևյալ հեռախոսահամարներով. 58-87-01, 58-87-02: Tweet Դիտում՝ 10199