«Նատալի Ֆարմ»-ին թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման եւ առեւտրի լիցենզիա է տրվել

21.08.2014 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է «Նատալի Ֆարմ» ընկերությանը տալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, որոշման համաձայն լիցենզիա տրամադրվել է  երեք տարի ժամկետով:

ՀՀ առողջապահության նախարարությունից բացի վերոնշյալ լիցենզիա ստանալու գործընթացը համակատարող են նաեւ ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը

Դիտում՝ 3052

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW