Moody’s ը ՎՏԲ-Հայաստան Բանկին վարկանիշներ է շնորհել

14.08.2014 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է հետեւյալ վարկանիշները` տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար Not Prime վարկանիշ, ինչպես նաեւ բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ:

Բանկի տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների համար կանխատեսումը «Նեգատիվ»  է, արտարժույթով երկարաժամկետ ավանդների եւ բանկի ֆինանսական կայունության վարկանիշի կանխատեսումը «Կայուն»:   
ՎՏԲ-Հայաստան Բանկին Moody’s վարկանիշային գործակալության կողմից շնորհված Ba1 տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը հիմնված է ՎՏԲ Բանկ ԲԲԸ մայր բանկի կողմից աջակցման բարձր հավանականության գնահատականի վրա:

Արդյունքում` ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային վարկանիշները վարկունակության հիմնական գնահատական Ba3 վարկանիշից բարձրացել են երկու կետով:  

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԲՖԿՎ «D-» վարկանիշին արժանացել է որպես կայուն շահութաբերություն եւ միջինից բարձր արդյունավետության ցուցանիշներ ունեցող խոշորագույն բանկերից մեկը Հայաստանում: Գործակալությունը նշում է, որ «D-»  բանկային ֆինանսական կայունության վարկանիշն ապահովվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորը ինտեգրմամբ ՎՏԲ խումբ, Հայաստանի կորպորատիվ ու մանրածախ ոլորտներում կայուն դիրքերով, կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշով, արդյունավետությամբ ու շահութաբերությամբ:  

«ՎՏԲ-Հայաստան Բանկին միջազգային վարկանիշների շնորհումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է: Ուզում եմ նշել, որ բանկի վարկանիշները սահմանափակված են Հայաստանի «երկրի առաստաղի» վարկանիշով, որը տվյալ պահին հաստատված է Ba3/NP մակարդակում, եւ վերջինիս բարձրացման դեպքում կարող են վերանայվել», - ասել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:  

«ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ունիվերսալ ծառայություններ, մասնաճյուղային ցանցի շնորհիվ շուկան հասանելի է, եւ բանկը ակտիվ է Հայաստանի համար տնտեսապես կարեւոր ճյուղերում: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը», - ասել է ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար, ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը:

Դիտում՝ 3780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW