ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բացել է 50-րդ մասնաճյուղը

13.08.2014 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է Հայաստանում թվով 50-րդ մասնաճյուղը:

«Կեսարիա» մասնաճյուղը գտնվում է Երեւան քաղաքում, Մալաթիա Սեբաստիա համայնքի՝ Շերամի փողոցի 93/3 հասցեում: Այստեղ հաճախորդներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող բոլոր ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով:

Երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Նաեւ առաջին 100 ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 (հիսուն) անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business քարտ եւ նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Դիտում՝ 2228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW