Արդեն աշնանը ռուսաստանյան բանկերը կարող են բարձրացնել բիզնեսին եւ բնակչությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, գրում է РБК Daily թերթը: Տոկոսադրույքները կարող են բարձրանալ 0.5-ից 2 տոկոսային կետով, կանխատեսում են փորձագետները՝ նշելով, որ ամենացավոտ հարվածը կստանան փոքր ու միջին ձեռնարկությունները: Ռուսաստանի բանկը տարեսկզբից երեք անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը. մարտին՝ 5.5%-ից 7%, ապրիլին՝ մինչեւ 7.5%, վերջին անգամ՝ հուլիսի 25-ին՝ մինչեւ 8%: Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը օգոստոսի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է մինչեւ 6.75%: Tweet Դիտում՝ 4587