Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու առաջարկը կներկայացվի Պուտինին

07.08.2014 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում կկայացնի երկրի նախագահի ստորագրմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու առաջարկը:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, այս հարցն այսօր ընդգրկված է երկրի կառավարության այսօրվա նիստի օրակարգում:     

«Անդամակցության վերաբերյալ համաձայնագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը հստակեցնում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցելու պայմանների շուրջ»,- ասված է ՌԴ կառավարության օրակարգի ծանուցման մեջ:

Դիտում՝ 6265

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW