Կոնվերս Բանկի «Կոնվերս Միավորներ» բոնուսային ծրագրի շրջանակներում կուտակված եւ նվերներով փոխանակված միավորների ընդհանուր թիվը գերազանցել է 1 000 000-ը: Ինչպես հայտնել են բանկում, 200-ից ավել հաճախորդներ ստացել են տարատեսակ նվերներ՝ համակարգչային եւ կենցաղային տեխնիկա, զարդեր, տան համար նախատեսված աքսեսուարներ եւ ավիատոմսեր: Նվերները կարելի է ընտրել բանկի կայքում, իսկ բոնուսային միավորները կուտակելու համար անհրաժեշտ է գնումներն ու վճարումները իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով:«Կոնվերս Բանկի ակցիաները նախագծված են պլաստիկ քարտերով գնումներ եւ վճարումներ կատարելու մշակույթը Հայաստանում զարգացնելու, ինչպես նաեւ բանկի հաճախորդների համար բազմատեսակ արտոնություններ, հարմար եւ շահավետ առաջարկներ ստեղծելու համար: Այսպիսով «Կոնվերս Միավորներ» ծրագիրը միանշանակ կարելի է հաջողված համարել», - նշել է Կոնվերս Բանկի Ռազմավարական եւ բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը: «Կոնվերս Միավորներ» ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Անկանխիկ ծախսված յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 1 միավոր, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր: Նվերների ամբողջական ցանկին և ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2448