Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ամերիկյան փորձագիտական աջակցությունը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումների իրականացմանը: Վարչապետն այդ մասին ասել է հուլիսի 30-ին՝ ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդեն կան տեսանելի փոփոխություններ:Ջոն Հեֆերնը ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունը: Քարեն Հիլիարդը ներկայացրել է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկա նախագծերը: Tweet Դիտում՝ 4612