Facebook-ն իր բջջային հավելվածի գովազդից ստացված եկամտի աճ է գրանցում

24.07.2014 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Facebook-ի բջջային տարբերակում գովազդից ստացված եկամուտները 2014թ. երկրորդ եռամսյակում ապահովել են 62% գովազդային հասույթ` նախորդ տարվա 41% -ի փոխարեն:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն,  Facebook-ի բջջային լսարանը աճում է սովորականից ավելի արագ, եւ ամսական ակտիվ օգտատերերի թիվը, ովքեր օգտագործում են սոցցանցի բջջային տարբերակը, հունիսի վերջին հասել է 1.07 մլրդ-ի (աճը կազմել է 31%` տարեկան կտրվածքով):

Բջջային գովազդից եկամտի աճը Facebook-ին ապահովել է մեծ ֆինանսական արդյունքներ: Մասնավորապես, ընդհանուր մուտքերը ապրիլ-հունիս ամիսներին  աճել են 61%-ով, տարեկան կտրվածքով`  մինչեւ $2.91 մլրդ, մաքուր շահույթը՝ 138% (մինչեւ $791 մլն):

Facebook-ը կանխատեսում է, որ բջջային օգտատերերը տեսանելի ապագայում կշարունակեն համարվել սոցկայքի բիզնեսի գլխավոր աղբյուր, իսկ համակարգիչներից Facebook մուտքը կնվազի ամբողջ աշխարհում:

Դիտում՝ 3449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW