Երիտասարդ գործարարները կհամագործակցեն եվրոպացի գործընկերների հետ
24.07.2014 | 11:10
Գլխավոր էջ /
Նորություններ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Մուշեղ Ավետիսյանի անձնական արխիվից

Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը դարձել է Եվրոպայի երիտասարդ գործատուների համադաշնության անդամ:
Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է միության համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանը, անդամակցության իրավունքը ձեռք է բերվել ս.թ. հունիսի 26-28-ը Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդ գործատուների հերթական համաժողովի շրջանակներում:
Մուշեղ Ավետիսյանը հույս է հայտնել, որ անդամակցությունը համագործակցության նոր հարթակ կստեղծի հայ եւ եվրոպացի սկսնակ ձեռնարկատերերի համար եւ կնպաստի տարբեր բիզնես ուղղությունների համաչափ զարգացմանը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլոր ճյուղերում առկա սկսնակ ձեռնարկությունների համար:
«Եռօրյա հագեցած բազմաֆորմատ համաաժողովի ընթացքում մշակվել եւ ներկայացվել է նաեւ «Greek Startup Manifesto» փաստաթուղթը, որում ամփոփ նկարագրված են այն գործնական քայլերը, որոնք անհրաժեշտ են նորարարական ձեռնարկատիրական գործունեություն վարելու համար», - նշել է Մուշեղ Ավետիսյանը:
Համաժողովը համախմբել էր մի շարք անվանի եւ սկսնակ ձեռնարկատերերի աշխարհի մոտ 20 երկրներից՝ պատրաստակամությամբ կիսվելու ձեռնարկատիրական ոլորտում անձնական հաջողությունների գաղտնիքներով, փորձով եւ գիտելիքներով:
Մուշեղ Ավետիսյանը նշել է նաեւ, որ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Եվրոպայի երիտասարդ գործատուների մոտակա համաժողովներից մեկն անցկացնել Երեւանում:

Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: