ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն իջեցնում է տոկոսադրույքները 2%-ով

23.07.2014 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը որոշում է ընդունել իջեցնել կորպորատիվ եւ սպառողական վարկերի, ինչպես նաեւ ներգրավվող ժամկետային ավանդների տոկոսադրույքները:

Բանկի հրապարակած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, հաշվի առնելով տնտեսության զարգացման գործընթացում ֆինանսական համակարգի ունեցած դերը եւ կարեւորությունը, վերլուծելով ֆինանսական շուկայում գերակայող տոկոսադրույքների եւ սակագների փոփոխությունների միտումները, ինչպես նաեւ հաշվի առնելով հաճախորդների կողմից ֆինանսական ռեսուրսների նկատմամբ դրսեւորած պահանջարկի ծավալները, նախատեսում է առաջիկայում իջեցնել որոշ կորպորատիվ եւ սպառողական վարկերի, ինչպես նաեւ ներգրավվող ժամկետային ավանդների տոկոսադրույքները 2%-ով: Բանկի կողմից նմանատիպ քայլերի ձեռնարկումը նպատակաուղղված է տնտեսության զարգացման տեմպերի խթանմանը, որն իր հերթին շղթայական ազդեցությամբ կնպաստի ֆինանսական համակարգի աճին եւ զարգացմանը, որի հեռանկարային նպատակը բնակչության սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակի բարձրացումն է»:

Դիտում՝ 2689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW