ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ American Express ընկերությունը թողարկել են American Express Cashback քարտը:Ինչպես հայտնել են բանկում, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի American Express Cashback քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների դիմաց փոխհատուցում»: CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար: American Express Cashback քարտը Հայաստանում՝ American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի: American Express Cashback քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս ստանալ. - 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց,- 2% CASHBACK Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում:Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող քարտ: Քարտատերերը կարող են օգտվել նաեւ American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով եւ ԱՄՆ դոլարով: Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի American Express Cashback քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմումն այստեղ: Tweet Դիտում՝ 10177