Տարեվերջին ՀՀ-ն ու Ուկրաինան կքննարկեն մաքսատուրքերի փոփոխության հարցերը

22.07.2014 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տարեվերջին Երեւանում կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից բխող՝ մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը:    

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
 
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, որը մոտ ժամանակներս կվավերացվի: Ակնհայտ է, որ ծագում են որոշ հարցեր, քանի որ մաքսատուրքերը Եվրասիական միությունում կփոխվեն, իսկ մենք էլ ունենք պարտավորություններ ԵՄ-ի առջեւ: Այս նպատակով մենք նախատեսում ենք տարեվերջին Երեւանում անցկացնել հանձնաժողովի նիստ, որպեսզի հստակեցնենք մեր տնտեսական համագործակցության հետ կապված հարցերը»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքերով, Ուկրաինան եւ Հայաստանը հետաքրքրված են խորացնելու եւ զարգացնելու երկկողմ տնտեսական համագործակցությունը: Դեսպանի ներկայացրած տվյալների համաձայն, 2013 թ-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է $223 մլն:

Դիտում՝ 5804

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW