Paypal-ն արդեն հասանելի է Idram-ի միջոցով
22.07.2014 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ independent.co.uk, idram.am

PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել Idram-ի միջոցով, ինչպես նաեւ հեշտությամբ կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում:
Ընկերությունից հայտնել են, որ արդեն գործում է Paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը:
Շուտով հնարավոր կլինի նաեւ հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից:
Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաեւ Google Wallet եւ WebMoney վճարային համակարգերը:
Առաջիկայում միջազգային համակարգերը ավելի հասանելի կդառնան Հայաստանում՝ «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի եւ «Իփրայմ Գլոբալ» (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջեւ համագործակցության շնորհիվ:
«Այսուհետ հայկական էլեկտրոնային փողը հնարավոր կլինի փոխարկել արտասահմանյան բոլոր միավորներով, միաժամանակ միջազգային բազմաթիվ ծառայություններ հասանելի կդառնան հայկական շուկայում ԻԴՐԱՄ վճարային համակարգի միջոցով:
Միջազգային էլեկտրոնային տարբեր դրամապանակներում ունեցած գումարն առանց դժվարության կանխիկացնելու հնարավորությունն արդեն իրականություն է, ինչը մինչ այս մեծ խնդիր էր Հայաստանում:
Իր տասնամյակի կապակցությամբ Իդրամն առաջիկայում հանդես կգա այլ նորարարություններով եւս՝ ներկայացնելով Հայաստանում նախադեպը չունեցող մի շարք ծառայություններ», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: