ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները, ս.թ. հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու հնարավորության ժամերը:Մասնավորապես, բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել շուրջօրյա՝ դրանք գտնվում են «ՕՊԵՐԱ» (Մաշտոցի պողոտա 42 շենք), «Նոր Նորք» (Գայի պողոտա 16/46), «Երեւան մոլ» (Արշակունյաց 34/3) մասնաճյուղերում:Բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալները կգործեն 09:30-ից 18:00-ն (բոլոր մասնաճյուղերի հասցեները ներկայացված են այստեղ), իսկ բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի տերմինալով կարելի է գործարքներ կատարել 09:30-16:30-ը: Հաճախորդները հնարավորություն ունեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ եւ գազի սպասարկում, ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում: Կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որեւէ վճար ծառայության մատուցման համար:«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, դեռեւս 2013 թ-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Դրանք հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3633