ՀՀ կառավարությունն այսօր «Ֆարմատեք» ընկերությանը տրամադրել է «ՌԱՕ Մարս»-ի տարածքում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն դեղագործական գործունեության իրականացման նպատակով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը 3 տարի է` երկարաձգելու հնարավորությամբ:«Ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը»,- ասել է նա:ԱՏԳ-ում «Ֆարմատեք»-ն իր գործունեության առաջին 5 տարիների ընթացքում նախատեսում է աշխատակիցների թիվը կկրկնապատկել՝ հասցնելով 94-ի:Նախարարը հավելել է, որ ընկերությունն արդեն կատարել է շուրջ 1,2 մլն եվրոյի ներդրում սարքավորումների եւ «մաքուր տարածքների» մեջ` նպատակ ունենալով ընդլայնելու ներկայիս ապրանքատեսականին` ներառելով աչքի կաթիլներ եւ հաբեր: Նախատեսվում է կատարել 4,5 մլն եվրոյի ներդրում ներարկման դեղամիջոցների արտադրության կազմակերպման մեջ: Tweet Դիտում՝ 2438