Արդշինինվեստբանկն ամփոփել է 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:Ինչպես հայտնել են Արդշինինվեստբանկում, հաշվետու ժամանակահատվածում բանկը շարունակել է կայուն աճ արձանագրել: Համեմատական դինամիկան 2013 թ. տարեվերջի հետ հետեւյալն է.- ակտիվները կազմել են 275.3 մլրդ դրամ, աճը՝ 6.0 մլրդ դրամ (2.2%);- հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 183.5 մլրդ դրամ, աճը՝ 6.4 մլրդ դրամ (3.6%);- hաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 180.9 մլրդ դրամ, աճը՝ 21.7 մլրդ դրամ (13.7%);- սեփական կապիտալը կազմել է 45.8 մլրդ դրամ, աճը՝ 1.7 մլրդ դրամ, (3.9%):2014 թ. առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.8 մլրդ դրամ՝ 36.2%-ով գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը: Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում բանկը Սիթիբանկի հետ կնքել է $18 մլն-ի սինդիկացված վարկի պայմանագիր: «Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ», - նշված է հաղորդագրության մեջ: 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է 3 300 հաճախորդով` կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:Արդշինինվեստբանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 5037